Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +25 +27:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +13 +18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +13 +18,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +21 +24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +13 +18,
Լոռիում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +18 +21,
Տավուշում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +20 +25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +13 +18,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +25 +27,
Արարատում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +26 +28,
Արմավիրում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +26 +28,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +13 +18,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +26 +28,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +26 +31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +20 +25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +25 +30:
Կարծիքներ