Հաագայի դատարանն այսօր կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը
Այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին, Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Ավելի ուշ, կհրապարակվի նաև Ադրբեջանի ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
Այդ նիստին ներկա գտնվելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նիդերլանդների Թագավորություն է մեկնել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ «Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում:
Կարծիքներ