ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է աջակցել Լիտվային Չինաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի պայմաններում

ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է աջակցել Լիտվային Չինաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի պայմաններում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեի հետ և Վիլնյուսին խոստացել աջակցություն Լիտվայի և Չինաստանի միջև հարաբերությունների ճգնաժամի պայմաններում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծվում է տեքստում, Բլինկենը Սիմոնիտեի հետ քննարկել է այն հարցերը, որ ՉԺՀ-ն հնարավորություն չի տալիս լիտվացի արտահանողներին օրինականացնել ապրանքները, որոնք առաքվում են ՉԺՀ՝ այս երկրում Թայվանի ներկայացուցչության բացումից հետո։ 

Այդ կապակցությամբ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը խոստացել է աշխատել նույն տեսակետը կիսող երկրների հետ՝ հակազդելու ՉԺՀ-ի դիվանագիտական ​​և տնտեսական վարքագծին, որն ուղղված է պարտադրանքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում