Պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը» Ուկրաինայի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարություններից հետո, Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել դադարեցնել կեղծ և սադրիչ հռետորաբանությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
«Հակառակ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունների, լարվածության աճի համար պատասխանատու են Ռուսաստանը և նրան աջակցող ուժերը, այլ ոչ թե Ուկրաինան կամ ԱՄՆ-ը»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կեղծ, սադրիչ հռետորաբանությունը և արդյունավետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և քննարկումների համար դրական մթնոլորտ ստեղծելու համար», - ասել է Փրայսը: Նա չի հստակեցրել, թե ռուս նախարարի որ խոսքերն է մեկնաբանում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հերքել է ռուսական կողմի հայտարարությունները ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների (ՊՄԿ) աշխատակիցների մասնակցությամբ Դոնբասում սպասվող սադրանքների մասին։
Կարծիքներ