Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրն ինքնաբերաբար օրենքի ուժ կստանա

Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրն ինքնաբերաբար օրենքի ուժ կստանա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չստորագրեց  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու դիմումը:

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե Հանրապետության նախագահը չի ստորագրում համապատասխան ակտը կամ դիմում Սահմանադրական դատարան, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Նշենք, որ նախագահը ՍԴ է դիմելու այլ հարցով՝  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում