ԱՄՆ-ում սրընթաց կերպով տարածվում Է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրԷն. գիտնականներ
Կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակը, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում, սրընթացորեն տարածվում Է ԱՄՆ-ում եւ կարող Է երկրում գերակշռող դառնալ մինչեւ մարտ: Դա հետեւում Է այն հետազոտությունից, որի նախահրապարակումը զետեղվել Է medRxiv-ի կայքում: Հետազոտությունը, որն անցկացրել Է ավելի քան 50 աշխատակիցներից բաղկացած խումբը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, Արիզոնայի համալսարանից, Helix ընկերությունից, Scripps Research Institute հետազոտական կենտրոնից, դեռ չի գրախոսվել:
«Ամբողջ աշխարհում B.1.1.7 հիմնամանրԷի հանկարծակի եւ արագ տարածման պատճառով մենք ձգտել ենք հասկանալ ԱՄՆ-ում այդ տարբերակի տարածվածությունն ու (տարածվածության) դինամիկան»,-հայտնում են հետազոտողները: «Մենք պարզել ենք, որ B.1.1.7-ը ԱՄՆ-ում հայտնվել Է 2020 թվականի նոյեմբերի վերջերին, 2021 թվականի հունվարին այն տարածվել Է ԱՄՆ-ի առնվազն 30 նահանգներում: Մենք հայտնաբերել ենք, որ B.1.1.7-ը 35-45 տոկոսով ավելի շատ Է տարածվում ամբողջ երկրում (քան մյուս տարբերակները)»,-հայտնում են հետազոտության հեղինակները: Նշվում Է, որ մինչեւ 2021 թվականի մարտ ամիս B.1.1.7 հիմնամանրԷն կարող Է գերակշռող դառնալ կորոնավիրուսի բոլոր այն հիմնամանրԷների շրջանում, որոնք տարածվում են երկրում, ինչը կարող Է հանգեցնել վարակման դեպքերի եւ, որպես հետեւանք, մահվան դեպքերի հերթական կտրուկ աճի:
«Մեր ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ ԱՄՆ-ը գտնվում Է նույնպիսի հետագծում, ինչպես եւ մյուս այն երկրները, որտեղ B.1.1.7-ն արագորեն գերակշռող Է դարձել SARS-CoV-2-ից, այն անհապաղ եւ վճռական գործողություններ Է պահանջում COVID-19-ի հիվանդացությունը եւ մահացությունը նվազեցնելու համար»,-ընդգծում են գիտնականները: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ