Արևմտյան Բալկաններում ԵՄ-ին միանալու ոգևորությունը նվազում է. Վուչիչ

Արևմտյան Բալկանների երկրների ոգևորությունը Եվրամիություն հնարավոր մուտքի վերաբերյալ նվազում է ներքին քաղաքական պահանջների ֆոնին։ Այս մասին հինգշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում RTS հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Իհարկե, բոլոր երկրների ներկայացուցիչները գումարած Պրիշտինայի ներկայացուցիչը ելույթ ունեցան, և պարզ էր, որ տարածաշրջանի [Արևմտյան Բալկաններ] երկրների շրջանում ԵՄ-ին անդամակցելու ոգևորության նվազում կա, Հատկապես Հյուսիսային Մակեդոնիայում և Սերբիայում, դա առաջին հերթին վերաբերում է մուտքային քաղաքական պահանջներին, որոնք վերաբերում են կա՛մ ազգային ինքնությանը, կա՛մ տարածքային խնդիրներին»,- ասել է Վուչիչը։
Կարծիքներ