Հայտնի է միասնական քննությունների մեկնարկային օրը

Հայտնի է միասնական քննությունների մեկնարկային օրը

Հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները:

Այս մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից: Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է:

Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էին), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում