Աղմուկ Թուրքիայի մեջլիսում․ պատգամավորների մոտ խուճապ է առաջացել

Աղմուկ Թուրքիայի մեջլիսում․ պատգամավորների մոտ խուճապ է առաջացել

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ աղմուկ է բարձրացել, որը խուճապ է առաջացրել պատգամավորների մոտ. գրում է ermenihaber-ը: Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարար Մուհարրեմ Քասափօղլուն խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալիս իր անձնական լուսանկարչի ապարատի օբեկտիվը 4 մետր բարձրությունից ցած է ընկել՝ հայտնվելով սրահում։ Նշվում է, որ եթե օբյեկտիվն ընկներ պատգամավորներից մեկի վրա, ապա վերջինս կարող էր լուրջ վնասվածք ստանար։ Որպեսզի ֆոտոլրագրողները կարողանան աշխատանքի անցնել մեջլիսում, նրանք պետք է ունենան լրագրողական քարտ՝ նվազագույնը 5 տարի ժամկետով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում