Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Ինդոնեզիայի հյուսիսում սողանքների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Այս մասին երեքշաբթի հայտնել է ինդոնեզական Detik լրատվական պորտալը ։
Նրա խոսքով՝ եւս մոտ 80 մարդ անհետ կորած է համարվում։
Հզոր հորդառատ անձրևների հետևանքով մի շարք սողանքներ են տեղի ունեցել երկրի հյուսիսային մասում գտնվող Ռիաու կղզիներում։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնք բարդանում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Կարծիքներ