Ես կվերադառնամ ավելի ուժեղ․ Նեյմարը՝ վնասվածքի մասին

Ես կվերադառնամ ավելի ուժեղ․ Նեյմարը՝ վնասվածքի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սոցցանցում նոր գրառում է հրապարակել իր վնասվածքի մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հարձակվողը վնասվածք է ստացել փետրվարի 19-ին կայացած Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4:3)։ 31-ամյա բրազիլացին մոտ օրերս վիրահատության կենթարկվի։ Սպասվում է, որ Նեյմարը կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին 3-4 ամսից։

«Ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է խաղացողը։

2022/23 թթ․ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում