Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդները

Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդները

Չորեքշաբթի հայտարարվել են «Ոսկե գլոբուս» 78-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները:

Ինչպես հայտնում է մրցանակաբաշխության կայքը, «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են ռեժիսոր Ֆլորիան Զելլերի «Հայրը» (The Father, 2020), Քլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020), Դեյվիդ Ֆինչերի «Մանկ» (Mank, 2020), Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը» (Promising Young Woman, 2020), Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (The Trial of the Chicago 7, 2020) ֆիլմերը:

«Լավագույն օտարալեզու ժապավեն» անվանակարգում ներկայացվել են հետևյալ ֆիլմերը.

«Եվս մեկ հատ» (Another Round, 2020), ռեժիսոր Թոմաս Վինթենբերգ,

«Լա Լյորոնա» (La Llorna, 2019), Խայրո Բուստամանտե

«Ողջ կյանքն առջևում է» (The Life Ahead, 2020), Էդոարդո Պոնտի

«Մինարի» (Minari, 2020), Լի Այզեք Չուն

«Մենք» (Two of Us, 2019), Ջորդան Փիլ:

 

«Լավագույն հեռուստասերիալ, կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում կպայքարեն հետևյալ ժապավենները.

«Մեծը» (The Great, 2020),

«Էմիլին Փարիզում» (Emily in Paris, 2020)

«Բորտուղեկցորդուհին» (The Flight Attendant, 2020)

 «Թեդ Լասսո» (Ted Lasso, 2020):

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են Դեյվիդ Ֆինչերը, Քլոի Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Ռեժինա Քինգը («Մեկ գիշեր Մայամիում»), Ահարոն Սորկինը:

«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում ներկայացվել են Էնթոնի Հոփքինսի («Հայրը»), Ռիզ Ահմեդի («Մետաղի ձայնը»), Գարի Օլդմենի («Մանկ»), Չեդվիք Բոուզմանի («Մա Ռեյնի. Բլյուզի մայրը») թեկնածությունները:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում կմրցեն Ֆրենսիս ՄաքԴորմանդը («Քոչվորների երկիրը»),  Անդրա Դեյը («Միացյալն Նահանգներն՝ ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»), Քերի Մալիգանը («Խոստումնալից աղջիկը»):

Մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 28-ին: Համավարակի պատճառով այն կանցկացվի տեսահեռարձակման ձևաչափով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում