Բրազիլիայի հյուսիս-արևելքում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
Բրազիլիայի հյուսիս-արևելյան Պերնամբուկո նահանգում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, կիրակի հայտնել է Globo հեռուստաալիքը ՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Պաուլո Կամարային:
Ավելի վաղ հաղորդվում էր 56 զոհի մասին։ Իշխանությունները շարունակում են ևս 56 մարդու որոնումները, որոնք համարվում են անհետ կորած։ Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ տեղի 25 բնակիչ վիրավորվել է, ավելի քան 4 հազարը մնացել է անօթեւան։ Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ եւս մեկ մարդ նմանատիպ հանգամանքներում մահացել է հարեւան Պերնամբուկոյի Ալագոաս նահանգում։
Դաշնային կառավարության ջանքերը համակարգելու համար տարածաշրջան են ժամանել մի շարք նախարարությունների ղեկավարներ։ Ակնկալվում է, որ նախագահ Ժաիր Բոլսոնարոն երկուշաբթի կայցելի տարածաշրջան։
Կարծիքներ