Ֆրանսիայում 19 մարդ է տուժել Սենտ Էտյեն ֆուտբոլային ակումբի պարտությունից հետո բախումների հետեւանքով
Տասնինը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, տուժել են Stade Geoffroy Guichard մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ այն բանից հետո, երբ Սենտ-Էտյենը պարտվել է Օսերի դեմ տնային խաղում և դուրս է մնացել երկրի բարձրագույն լիգայից: Այս մասին կիրակի երեկոյան հայտնել է Լուարի դեպարտամենտի պրեֆեկտուրան։
«Երկու ոստիկան և 17 երկրպագու ստացել են թեթև վնասվածքներ, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման նպատակով»,- ասվում է պրեֆեկտուրայի հաղորդագրությունում։ Նշվում է, որ խաղադաշտում անկարգությունները դադարեցվել են միայն արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառումից հետո, մինչդեռ «Սենտ Էտյենի» մոտ 200 երկրպագուներ շարունակել են անկարգությունները մարզադաշտից դուրս։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը հերթապահել են 250 ոստիկան ու ժանդարմ։
Կարծիքներ