Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Սերբիա (տեսանյութ)
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ժամանել է Սերբիա: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր է ժամանել 11 բռնցքամարտիկ։ Նախնական հայտերի համաձայն՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։
Հայաստանի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Կարծիքներ