Փաշինյանի և Ալիևի քննարկումը «պլյուս» է ԲՐԻԿՍ-ի համար. Պուտինի աչքից չի վրիպել առաջնորդների շփումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննարկումը BRICS plus/outreach ձևաչափով հանդիպման շրջանակներում «ձեռնտու է» միության գագաթնաժողովին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես հայտնել ենք՝ Փաշինյանն ու Ալիևը հանդիպմանը նստել են իրար կողքի և զրույց ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ինչ-որ պահի նրանց են միացել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում առաջնորդները ընդհանուր շփվել են մոտ մեկ ժամ, սակայն նրանց խոսքերը չեն լսվել։
«Այն, որ այսօր մեր աշխատանքի ընթացքում դուք կարողացաք մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն պլյուս է մեր այսօրվա միջոցառման համար»,- նշել է Պուտինը՝ դիմելով Հայաստանի վարչապետին։
Նա նաև հայտնել է, որ շատ հաճելի է նշել, որ սկսվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
«Սա խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է»,- ասել է Պուտինը:
Կարծիքներ