Համաձայնագիր՝ Հայաստանում ԵՄ առաքելության իրավական կարգավիճակի մասին
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագիրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը. հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից։
Հիշեցնենք, որ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին` երկու տարի մանդատով և ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից։
Կարծիքներ