Ջրհեղեղ Բրազիլիայում. զոհվել է 15 մարդ

Ջրհեղեղ Բրազիլիայում. զոհվել է 15 մարդ

Բրազիլիայի հարավ-արևելքում ուժեղ տեղատարափ անձրևները սողանքներ և հեղեղումներ են հրահրել: Վատ եղանակը բացատրում են կլիմայի փոփոխություններով։

Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Մինաս Ժերայս նահանգում տեղատարափ անձրևները սողանքներ և հեղեղումներ են հրահրել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հունվարի 12-ին։

Եղանակային ծանր պայմանների զոհ է դարձել առնվազն 15 մարդ, որոնց թվում երեխաներ են։ Ընդ որում, ավելի քան 28 հազար բնակիչներ լքել են իրենց տները, որպեսզի տարհանվեն անվտանգ վայր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում