Գագարինի հովիտ․համայնքների զարգացման մոդելը Գեղարքունիքում

Գագարինի հովիտ․համայնքների զարգացման մոդելը  Գեղարքունիքում

Նոր տարի ՝ նոր նախագիծ: MVRDV աշխարահռչակ ճարտարապետական և քաղաքային պլանավորման ընկերության ինստագրամյան էջը գրում է.

 Մենք ուրախ ենք բացահայտելու մեր նպատակները Գագարինի հովտի մասին ՝ 34.000 հեկտար տարածք, որը հիմք է հանդիսանալու գյուղատնտեսության եւ էկո-տուրիզմի համար: Դիզայնը իր մեջ պահպանում է հովտում առկա 10,000 հողամասերը ՝ դրանց միջեւ եղած սահմանները իրար միացնելով ջրանցքներով: Յուրաքանչյուր հողամասում տնկվելու են տարբեր բուսատեսակներ, որոնք ոչ միայն լանդշաֆտը շատ գեղեցիկ կդարձնեն, այլ նաև կխթանեն բուսական բազմազանությունը:

Ջրի կառավարումը ահռելի մեծ չափերով կբարելավվի․ Հրազդան գետի հունի վերականգնումն ու ընդլայնումը նոր ջրանցքային համակարգերի հետ համատեղ ծրագրի կարևոր մասն են կազմում, իսկ լեռներից եկող ջրային ռեսուրսները կարող են օգտագործվել գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։ 10,000 այգիների միացումը իր մեջ կպարունակի բազմաթիվ հետաքրքրություններ այցելուների համար։ Այնտեղ լինելու է շուկայի սրահ, առևտրային կենտրոն, արվեստի կենտրոն և մարզադաշտ 4500 այցելուների համար: ⁠

Հետևեք մեզ նաև Տելեգրամում