Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել

Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել

Իրանը BRICS խմբին անդամակցելու հայտ Է ներկայացրել. այդ հարցի շուրջ անցկացվել են կոնսուլտացիաներ, հունիսի 27-ին «Թասնիմ» գործակալությունը մեջբերում Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հույս Է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին «լրացուցիչ առավելություններ» կբերի բոլոր կողմերին:

Օրերս նման հայտ Է ներկայացրել Արգենտինան: Իրանի եւ Արգենտինայի կողմից հայտ ներկայացնելու մասին տեղեկատվությունն իր տելեգրամ ալիքում հաստատել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնանական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

BRICS-ը միջպետական միավորում Է, որի մեջ մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում