Փոփոխություն նպաստների, կենսաթոշակների վճարման գործընթացում

Փոփոխություն նպաստների, կենսաթոշակների վճարման գործընթացում

2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․

Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների,

75 տարին լրացած կենսաթոշակառուների,

Լիազորագրով վճարվող դեպքերի,

14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների):

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում