Բայդենը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկում է ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ քննարկել է նրա այցը Կիև, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Նրանք քննարկել են Մոդիի այցը Կիև և հետագա գործողությունները»,- լրագրողներին ասել է Քիրբին:
Հնդկաստանի վարչապետ Մոդին Կիև էր այցելել նախորդ շաբաթ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հնդկաստանը և անձամբ ինքը պատրաստ են նպաստել և ցանկացած դեր խաղալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։
Կարծիքներ