Հայկական ստարտափները ամենամյա մրցանակաբաշխությունում հաղթող են դարձել

Հայկական ստարտափները ամենամյա մրցանակաբաշխությունում հաղթող են դարձել

Ավարտվել է Golden Kitty Awards 2021-ի շրջանակում Product Hunt-ի տարեկան մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության անվանակարգերից երեքի հաղթողները հայկական ստարտափներն են:

Աուդիոյի և ձայնի հետ կապված անվանակարգում (Audio & Voice Tool of the Year) հաղթել է Podcastle AI-ը՝ Հայաստանում ծնված ընկերությունը։ Այն տալիս է պոդքասթի գործիքների լայն հնարավորություն, այդ թվում նաև մեքենայական ուսուցման միջոցով: 

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ նույն անվանակարգում հաղթել էր հայկական Krisp ընկերությունը:

Lucky Carrot ընկերությունը, որը թիմերի ներսում աշխատակիցներին միմյանց խրախուսելու համակարգ է ստեղծել՝ հաղթել է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» (SaaS Product of the Year) անվանակարգում։ 

Հայկական Softr ստարտափը Golden Kitty Awards 2021-ի շրջանակում հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն արտադրանք» (Product of the Year) անվանակարգում։

Softr-ը հարթակ է, որտեղ դուք կարող եք արագ և առանց կոդավորման հմտությունների ստեղծել լիովին ֆունկցիոնալ կայք և վեբ հավելվածներ՝ օգտագործելով Airtable-ը որպես տվյալների բազա:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ստարտափը Ա սերիայի շրջանակներում 13,5 միլիոն դոլարի ներդրումներ էր ներգրավել:

Golden Kitty Awards-ը Product Hunt-ի ամենամյա մրցանակաբաշխություն է, որտեղ օգտատերերը ներկայացնում և ընտրում են տարվա լավագույններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում