Ինչու՞ COVID-19-ով վարակման դեպքում խորհուրդ չի տրվում աղի կերակուր եւ ալկոհոլ օգտագործել

Ինչու՞ COVID-19-ով վարակման դեպքում խորհուրդ չի տրվում աղի կերակուր եւ ալկոհոլ օգտագործել

Կորոնավիրուսով հիվանդներին խորհուրդ է տրվում սահմանափակել աղի սնունդը եւ ալկոհոլը, նշում է բժշկական բլոգեր, թերապեւտ Ֆիլիպ Կուզմենկոն (դոկտոր Ֆիլ): Նրա կարծիքով` վերականգնման համար շատ կարեւոր է պահպանել ջրաաղային բալանսը:

Medportal.ru-ի փոխանցմամբ` կորոնավիրուսով հիվանդներին չի կարելի է մեծ քանակությամբ աղի ձուկ, թթու վարունգ եւ նման այլ կերակուրներ ուտել, քանի որ դրանք կարող են խաթարել ջրաաղային բալանսը եւ նպաստել արյան խտացմանը: Հարկ է նաեւ հրաժարվել կամ գոնե սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն եւս նպաստում է ջրազրկմանը, ինչը շատ կարեւոր է հիվանդության ժամանակ: Իսկ ահա մաքուր ջուր մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ խմել:

Այս կարծիքը համընկնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին, թե ինչպես սնվել համավարակի ընթացքում եւ վարակվելու դեպքում: Ըստ ԱՀԿ մասնագետների` սննդի ոչ մի տեսակ եւ սննդային հավելում չի նպաստում կորոնավիրուսի կանխարգելմանը եւ բուժմանը, սակայն լիարժեք սնվելը կարող է աջակցել իմունային համակարգին եւ նվազեցնել քրոնիկ վիճակների զարգացման ռիսկը:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել աղը եւ նատրիումի բարձր պարունակությամբ սնունդը (օրինակ` սոյայի եւ ձկնային սոուսները) մինչեւ օրական 1 թեյի գդալ: Խորհուրդ է տրվում յոդացված աղօգտագործել: Խորհուրդ է տրվում նաեւ ավելի քիչ քաղցր ուտել, իսկ հնարավորության դեպքում սննդակարգից բացառել սոդաները, շաքարային յոգուրտը, մրգահյութի խտանյութերը եւ օշարակները: Շաքարի բարձր պարունակությամբ քաղցրավենիքի փոխարեն (թխվածքաբլիթներ, տորթեր եւ այլն) խորհուրդ է տրվում թարմ մրգեր օգտագործել:

Խորհուրդ է տրվում նաեւ շատ ջուր խմել` օրական առնվազն 8-10 բաժակ: Սովորական խմելու ջուրը ոչ միայն պահպանում է ջրաաղային բալանսը, այլեւ օգնում է սահմանափակել ավելորդ կալորիաների օգտագործումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում