ԿԽՄԿ-ն Արցախի ԱԻՊԾ-ին սակրավորական-ականազերծման նոր միջոցներ է նվիրել

ԿԽՄԿ-ն Արցախի ԱԻՊԾ-ին սակրավորական-ականազերծման նոր միջոցներ է նվիրել

Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն է այցելել Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոն և պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք:

Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի որոնողական, ինժեներահետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելիս:

ԿԽՄԿ կողմից այս նվիրաբերությունն արվել է աջակցելու ծառայությանը՝ հումանիտար ականազերծման շրջանակներում:

Գործընկեր կառույցի նվիրաբերությունն ընդունել են ծառայության ՔՊ շտաբի պետ Ֆելիքս Բաղդասարյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում