Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ կենդանիների պատվաստումը

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ կենդանիների պատվաստումը

Ռուսաստանում սկսվել է կենդանիների պատվաստումը նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին լրագրողներին ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի խորհրդական Յուլիա Մելանոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի մի շարք շրջաններում, անասնաբուժական կլինիկաների հիման վրա, սկսվել է կենդանիների պատվաստումը COVID-19- ի դեմ»,-ասել է նա: Նախորդ օրը «Կարնիվակ-Կով» դեղամիջոցի առաջին խմբաքանակները առաքվել են Ռուսաստանի քաղաքներ, այն մշակվել է Ռոսսելխոզնադզորի ռուս գիտնականների կողմից կենդանիների շրջանում հիվանդությունների կանխարգելման համար:

Կենդանիների պատվաստումը սկսվել է Մոսկվայում, Ռյազանում և Բրյանսկում: Նաև, առաջիկայում նախատեսվում է պատվաստումներ սկսել Չելյաբինսկում, Ղիմում և Սանկտ Պետերբուրգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում