Ճապոնիան կորոշի մասնակցել G20-ին G7-ի և Ինդոնեզիայի հետ սերտ համագործակցությամբ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է համապատասխան որոշում կայացնել Ինդոնեզիայում կայանալիք «Քսանյակի խմբի» (G20) գագաթնաժողովին սեփական մասնակցության վերաբերյալ՝ սերտ համագործակցելով G7-ի և գագաթնաժողովը ընդունող երկրի հետ: Այս մասին հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։
«Մենք մտադիր ենք համապատասխան քայլեր ձեռնարկել G7-ի երկրների և G20-ի նախագահ Ինդոնեզիայի հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ճապոնիայի իշխանությունները նաև հաշվի կառնեն G7-ի ղեկավարների վերջին համատեղ հայտարարությունը: Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ համագործակցությունն այլևս չպետք է անցկացվի սովորական ձևով։
Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, G20-ի ձևաչափը կարևոր է, սակայն ներկայիս պայմաններում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս մնա դրանից, «ոչ մի ճակատագրական բան չի լինի»։


Կարծիքներ