Եվրոպական տիեզերական գործակալությունը դեպի տիեզերք մեկնող արշավախմբերի կազմում կընդգրկի ավելի մեծ թվով կանանց ու հաշմանդամների
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) պատրաստվում է հավաքագրել 26 տիեզերագնացի՝ դեպի Լուսին արշավախմբերի համար, ապա նրանց նախատեսում է ուղարկել Մարս: Թեկնածուների հավաքագրումը կարվի շեշտը դնելով բազմազանության վրա. ESA- ն ցանկանում է ավելի շատ կանանց ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեսնել իր աշխատողների շրջանում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում տալով The Guardian պարբերականին:
Տիեզերագնացների նոր հավաքագրումը անցկացվում է վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ և ներկայացվում է որպես տիեզերական արշավախմբերի վերածնունդ: Թեկնածուները կլինեն ինչպես թռիչքի ակտիվ մասնակիցներ, այնպես էլ պահեստազորայիններ, ընտրության ծրագիրը կտևի մինչև 2022 թվականի աշուն: Հաշմանդամություն ունեցող մարդկանց տիեզերքում աշխատելու համար վարձելու կարողությունը առաջ է եկել տեխնոլոգիաների շնորհիվ:
«Երբ խոսքը տիեզերքում աշխատելու մասին է, մենք բոլորս սահմանափակ կարողություն ունեցող մարդիկ ենք»,-ասել է իտալացի տիեզերագնաց Սամանթա Քրիստոֆորետին:
Ապագա տիեզերագնացներից կպահանջվի մագիստրոսի կոչում և 3 տարվա աշխատանքային փորձ բնական գիտությունների, ճարտարագիտության, մաթեմատիկայի կամ համակարգչային գիտությունների ոլորտում, ինչպես նաև հոգեբանական պատրաստվածություն:
Կարծիքներ