ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը. Օսթին
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունենք կործանման պատճառի մասին», - ասել է Օսթի եմ նը:
Կարծիքներ