Իսրայելը հաղորդել է Գազայի հատվածի տարածքից հրթիռների երկու անհաջող արձակման մասին

Իսրայելը հաղորդել է Գազայի հատվածի տարածքից հրթիռների երկու անհաջող արձակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել Է, որ Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման երկու անհաջող փորձ Է իրականացվել Իսրայելի կողմը:

«Ահաբեկիչները Գազայում հենց նոր երկու հրթիռ են արձակել Իսրայելի կողմը: Երկու հրթիռները պայթել են Գազայում»,- իսրայելցի զինվորականները հայտնել են իրենց Twitter-ում:

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ տագնապի շչակները, որոնք նախազգուշացնում են հնարավոր հրթիռակոծման մասին, լսվել են Կուսուֆիմ կուբիցում, որը գտնվում Է Իսրայելի հարավում, Գազայի հատվածի հարեւանությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում