Մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել

Մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հունվարի 28-ին ժամը 11:00-ին (ՀՀ ժամանակով 14:00-ին) արտակարգ ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։

Նախապես հաստատվել է տեղեկությունը, որ վարչապետի շտապ կոչի պատճառը հենց նրա հայտարարությունն էր՝ ուսանողական շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին պաշտոնը լքելու մասին։

Նոյեմբերից սերբ ուսանողներն ու ընդդիմադիր ուժերը բողոքի ցույցեր են անցկացնում Նովի Սադում, Բելգրադում և մի շարք այլ քաղաքներում։

Երբ նոյեմբերի 1-ին Նովի Սադ երկաթուղային կայարանում փլուզում է տեղի ունեցել, մասնակիցները 15 րոպեով փակել են փողոցները՝ պահպանելով կատարյալ լռություն։ Նրանց պաստառներում ողբերգության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչեր են եղել, իսկ գործողությունների խորհրդանիշը դարձել է արյունոտ ափի դրոշմը։

Ուսումնական հաստատությունների ուսանողներն ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին։ Շուրջ 50 բուհեր և ավագ դպրոցներ դադարեցրել են գործունեությունը ուսանողների բոյկոտի պատճառով։ Ուսանողները հայտարարում են բողոքի ակցիաները շարունակելու և ուսումնական գործընթացը արգելափակելու պատրաստակամության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում