Իրանի ռազմական ինքնաթիռը պտտվել է Արցախի օկուպացված տարածքներին հարակից հատվածում․ Ադրբեջանը կատարվածը սադրանք է որակել

Իրանի ռազմական ինքնաթիռը պտտվել է Արցախի օկուպացված տարածքներին հարակից հատվածում․ Ադրբեջանը կատարվածը սադրանք է որակել

Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռը պտույտներ է արել Արցախի օկուպացված տարածքներին հարակից հատվածում։ Կատարվածի պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղվել Բաքվում Իրանի դեսպանին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով․

«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչեւ 10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգիլանից մինչեւ Բիլյասուվարի շրջան եւ հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»։

Ադրբեջանի ռազմական և արտաքին գերատեսչություններն Իրանի գործողությունները գնահատել են որպես սադրանք։

«Խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար և կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,-ասված է երկու նախարարությունների տարածած հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում