Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հնդկաստանի հետ Բոլիվուդի առաջխաղացման հարցում
Մոսկվան պատրաստ է համագործակցել Հնդկաստանի հետ ռուսական շուկայում հնդկական կինոյի առաջխաղացման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է խրախուսել արտասահմանյան կինոգործիչներին աշխատել ռուսական շուկայում։
«Եթե նայեք BRICS–ի բոլոր երկրներին, ապա, հավանաբար, Ռուսաստանում հնդկական կինոն նույնքան հայտնի է, որքան ցանկացած այլ BRICS երկրում: Մենք նույնիսկ ունենք առանձին հեռուստաալիք, որի եթերում օր ու գիշեր հնդկական կինո է: Հետևաբար, մենք շատ մեծ հետաքրքրություն ունենք հնդկական կինոյի նկատմամբ»,- ասել է Պուտինը։
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Կազանում զրուցել Հնդկաստանի վարչապետի հետ՝ Ռուսաստանում հնդկական կինոն խթանելու թեմայով: «Մենք վստահ ենք, որ եթե մեր հնդիկ ընկերները նման հետաքրքրություն ունենան, ապա մենք, անշուշտ, ընդհանուր լեզու կգտնենք Հնդկաստանից կինոգործիչների արտադրանքը ռուսական շուկայում առաջ մղելու համար»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այդ արտադրանքը Ռուսաստանում պահանջարկ ունի:
Կարծիքներ