Բժիշկները զոհվել են մարդկանց օգնություն ցուցաբերելու և տարհանելու ժամանակ. Կուրսկում մարտերը շարունակվում են

Բժիշկները զոհվել են մարդկանց օգնություն ցուցաբերելու և տարհանելու ժամանակ. Կուրսկում մարտերը շարունակվում են

Կուրսկի շրջանում օգոստոսի 6-ից սկսված մարտերը շարունակվում են մինչ օրս։

Ռուսաստանի նախագահ Պլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովի հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, իշխանության տարբեր մարմինների աշխատանքի համակարգմանն ու բնակչության տարհանման գործընթացին:

«Նախ, իրավիճակը գնահատելով, սկսեցինք մարդկանց դուրս բերել։ Սա բավականին բարդ խնդիր էր, քանի որ Ուկրաինայի ԶՈՒ-երը կրակում են խաղաղ բնակչության և շտապօգնության մեքենաների վրա: Կան դեպքեր, երբ բժիշկները մահացել են մարդկանց օգնություն ցուցաբերելու և տարհանելու ժամանակ»,- ասել է Սմիռնովը:

Պուտինն իր հերթին նշել է, որ բարդ խնդիրներ են կանգնած իշխանության առջև, որոնց լուծումը քաջություն և կենտրոնացումէ պահանջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում