Մեծ Բրիտանիայում տուգանքներ կսահմանվեն երեկույթների համար
Օգոստոսի 28-ից Մեծ Բրիտանիայում 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ երեկույթների կամ այլ միջոցառումների կազմակերպիչները կարող են տուգանվել։
Տուգանքը կկազմի 10,000 ֆունտ ստերլինգ (13,200 դոլար), գրում է BBC-ն։
Բրիտանական իշխանությունները մտահոգված են մարդկանց կուտակումների աճով, չնայած կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին զգուշացումներին։
Նման երեկույթների մասնակիցները կտուգանվեն 100 ֆունտով։
Օգոստոսի 28-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի 330, 368 դեպք է գրանցվել, որից 205,321-ն ապաքինվել է, 46,706-ը՝ մահացել։
Կարծիքներ