Բորելը հույս է հայտնել, որ Թուրքիան կնպաստի Ռուսաստանի ռազմական գործողության ավարտին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հույս է հայտնել, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Այդ մասին Բորելը հայտարարել է Twitter-ում:
«Ես ընդգծեցի Թուրքիայի դերը ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագրի ապահովման և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքները մեղմելու գործում: Ես քննարկեցի ԵՄ պատժամիջոցների ազդեցությունը և հույս հայտնեցի, որ Թուրքիան կարող է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու անիմաստ պատերազմը: »,- գրել է նա։
Կարծիքներ