Ադրբեջանը պատրաստ է Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել
ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ քննարկումների արդյունքում Ադրբեջանը համաձայնել է Լաչինի միջանցքի և Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։
Կարծիքներ