Երուսաղեմում պաղեստինցին դանակով հարձակվել է 2 իսրայելցու վրա

Երուսաղեմում պաղեստինցին դանակով հարձակվել է 2 իսրայելցու վրա

 

Դանակով զինված պաղեստինցին երկուշաբթի երկու իսրայելցու է վիրավորել Երուսաղեմի կենտրոնում, ինչից հետո չեզոքացվել է ոստիկանների կողմից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Երուսաղեմում սառը զենքի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել. ահաբեկիչը ժամանել է Երուսաղեմի Յաֆֆո փողոց և դանակով երկու մարդու հարվածել: Սահմանապահ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել ահաբեկչի ուղղությամբ և չեզոքացրել է նրան»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տեղի պետական ռադիոյի տվյալներով՝ վիրավորների վիճակը միջի ծանրության է, իսկ հարձակում իրականացրած անձը վիրավոր է, նրան բուժօգնություն է ցուցաբերվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում