Վրաստանի Գարդաբանի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15-ամյա ադրբեջանցի է զոհվել
Վրաստանի Գարդաբանի շրջանում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, դպրոցներից մեկի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել են էթնիկ ադրբեջանցիներ, 11 և 15 տարեկան եղբայրներ:
15-ամյա դեռահասը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հոր խոսքերով՝ պայթյունի պատճառ է դարձել անհայտ առարկան, որը երեխաները գտել են դպրոցից տուն վերադառնալիս:
Պայթյունի վայրում ներգրավվել են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:
Կարծիքներ