«Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ». Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետարանը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, միացել է դիմակների բաժանման արշավին։
Գյումրի, Արթիկ, Աշոցք, Մարմաշեն, Անի, Ամասիա, Արփի, Սարապատ, Ախուրյան համայնքների ղեկավարները մարզային իշխանության և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ, դիմակներ են բաժանել քաղաքացիներին, հորդորել պահպանել սահմանված կանոնները և պահպանել սոցիալական հեռավորություն, ընդգծելով, որ դիմակ կրելով հնարավոր է հաղթել կորոնավիրուսին, յուրաքանչյուրի կողմից դրված դիմակը փրկում է իր իսկ դիմացինին՝ ընկերոջը, ընտանիքի անդամին և այլոց:
Արշավն ուղղված է ի երախտագիտություն այն քաղաքացիների, որոնք պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են դնում:
Կարծիքներ