«Սյունիք» ՖԱ-ն նոր ֆուտբոլիստ ունի

«Սյունիք» ՖԱ-ն նոր ֆուտբոլիստ ունի

«Սյունիք» ՖԱ–ն նոր համալրում ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Սյունիք» ՖԱ-ն համալրել է Անդրանիկ Քոչարյանը։

29-ամյա հարձակվողը «Բանանցի» սան է, խաղացել է նաեւ «Ուլիսում», «Արարատում», «Նորավանքում», «Վեսթ Արմենիայում»։ 2019-2021 թթ․ Քոչարյանը հանդես է եկել «Գանձասար-Կապանում»։

Մեր նորեկը մասնակցել է Բարձրագույն խմբի 154 հանդիպման, դարձել 17 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։

Փորձառու հարձակվողը եղել է Հայաստանի Մ19 եւ Մ21 հավաքականների անդամ։
Քոչարյանը Հայաստանի չեմպիոն է եւ կրկնակի գավաթակիր»,–ասված է հայտարարությունում։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում