Բլինկենն ու Բորելը կրկին սպառնացել են Ռուսաստանին

Բլինկենն ու Բորելը կրկին սպառնացել են Ռուսաստանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կրկին սպառնացել են Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ քայլերի դեպքում լուրջ հետևանքներով, գրում է ՏԱՍՍ-ը։

Բլինկենը և Բորելը բարձրացրել են Ուկրաինայի շուրջ լարվածության հարցը նույն օրը նրանց միջև կայացած հեռախոսազրույցում, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի չորեքշաբթի գրավոր հայտարարության մեջ։

«Նրանք ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև հաստատել են, որ Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ռազմական ագրեսիան հսկայական հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության համար»,- ասել է Պրայզը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում