Լիտվայի արտգործնախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ին մերժել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է մերժի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանական The Times թերթին չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում։
«Մենք չենք կարծում, որ ինչ-որ բանակցություններ պետք է սկսվեն Ռուսաստանի առաջարկածի շուրջ»,- ասել է դիվանագետը։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերի նախագծերը։ Դրանք ամերիկյան կողմին են փոխանցվել դեկտեմբերի 15-ին՝ ՌԴ դիվանագիտական ծառայությունում կայացած հանդիպման ժամանակ։
Կարծիքներ