Մոսկվայում այսօր Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթնաժողովն է, սպասվում է 2 փաստաթղթի ընդունում
Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
«Կոմերսանտ»-ը գրում է, որ «գագաթնաժողովի արդյունքում, ամեն դեպքում, Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունեն առնվազն երկու փաստաթուղթ»։
Հրատարակության համաձայն՝ «այդ փաստաթղթերի համակարգումը տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետերը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Մյուսը՝ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։
Լրատվամիջոցը մատնանշում է այն փաստը, որ փաստաթղթերի ընդունումը, «որոնք 2020 թվականի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո պաշտոնականացնում են ռուսական կողմի միջնորդական գործունեությունը, Մոսկվային թույլ է տալիս խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել նրա դերը Հարավային Կովկասում (մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում բանակցությունների արդյունքներից հետո ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել)։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը երեկ արդեն մեկնել է Մոսկվա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն գտնվում էր ՌԴ-ում:
Կարծիքներ