Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում են ԱԻ նախարարը և ՓԾ տնօրենը
Ինչպես տեղեկացրել ենք Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ը հայտնում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին։
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
Կարծիքներ