Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ակականետ. Արցախի ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
«Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ