«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է թռիչքները մի քանի ուղղությունով
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (Turkish Airlines) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում դադարեցրել է չվերթները դեպի Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Նեպալ, Շրի Լանկա։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թռիչքներն անժամկետ դադարեցվել են նոյեմբերի 15-ից սկսած։
Նախորդ տարի ևս ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները որոշ ուղղություններով, բայց երկրում սահմանափակումներ վերացումից հետո չվերթներն սկսել էին իրականացվել բնականոն ընթացքով։
Կարծիքներ