Բաքուն է մշակել խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը «հավատարիմ է խաղաղ գործընթացին»:
Այս մասին նա ասել է՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք հանդես եկանք խաղաղության բանակցությունների նախաձեռնությամբ, ըստ էության, մենք մշակեցինք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ և ներկայացրինք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք մենք պատրաստել այս ամենը»,- նշել է Ալիևը:
Այնուհետ նա Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը խախտելով իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ պահելու համար»։
«Հիմա Ադրբեջանն է հայտնվել հարվածի տակ․ մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նման մարդիկ», -բողոքել է Ալիևը։
Կարծիքներ