«Շենգավիթ» բկ-ում ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը

«Շենգավիթ» բկ-ն տեղեկացնում է․
Լուսանկարից ժպտացող բժիշկների օգնությամբ լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։
Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։
Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։
Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։
Կարծիքներ