ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովը ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը:

Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարի հայտարարած փաստաթղթի հնարավոր ստորագրման թեմայով: ԱԺ խորհուրդը հարցը քննարկել է ժամը 16:30-ի նիստում:

Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հավելել էր նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում